Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիան կաջակցի Ադրբեջանին պաշտպանության ոլորտում

Թուրքիան կաջակցի Ադրբեջանին պաշտպանության ոլորտում
30.01.2016 | 11:46

«Թուրքիան, ինչպես Ադրբեջանը, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ»՝ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ջոշկունը: Նա վստահեցրել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ցանկացած ոլորտում: Ադրբեջանն ի վիճակի է ուժեղացնել իր պաշտպանությունը, և Թուրքիան կաջակցի: Դեսպանը կարծում է, որ քանի դեռ վերականգնված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրավիճակը տարածաշրջանում չի կայունանա: Նա ուշադրություն է հրավիրում այն ուժերի նկատմամբ, որ կարող են վնաս հասցնել երկու երկրների կապերին:

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ